23.11.2024
Հյուսիս-հարավի կառուցման վրա ծախսվել է 150.3 մլն դոլար ու 23,14 մլն եվրո. պարզաբանում
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում 8 ամսում իրականացվել է $247 մլն ներդրում և ստեղծվել է 3182 աշխատատեղ. պարզաբանում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել է տեղեկատվություն 2016-2017 թթ. տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների վերաբերյալ: Հրապարակման մեջ ասվում է.


«Զուտ հոսքեր


2017 թվականին հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է- 51.2 միլիոն ԱՄՆ դոլար, որից օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը`35.6 միլիոն ԱՄՆդոլար:


Օտարերկրյա ներդրումներիզուտ հոսքերը հիմնականում արձանագրվել են՝Ջերսիից (65.3մլն ԱՄՆ դոլար),Կիպրոսից (13.7 մլն ԱՄՆ դոլար), ԱՄԷ-ից (1.1 մլն ԱՄՆ դոլար) ևԿուբայից (729 հազ. ԱՄՆ դոլար):Միևնույն ժամանակ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերեն արձանագրվել Գերմանիայից (15.7մլն ԱՄՆ դոլար) և Միացյալ Թագավորությունից (3.4 մլն ԱՄՆ դոլար):


Դիտարկվող ժամանակահատվածում վերոնշյալ զուտ հոսքերը գլխավորապես ուղղվել են տնտեսության հետևյալ ոլորտներ` հանքարդյունաբերություն(36.0 մլն ԱՄՆ դոլար), անշարժ գույքի հետ կապված գործունեություն(7.9 մլն ԱՄՆ դոլար),ջրամատակարարում,կոյուղի, թափոնների կառավարում (7.0 մլն ԱՄՆ դոլար)ևկացության կազմակերպում(2.5 մլն ԱՄՆ դոլար): Միաժամանակ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումնների զուտ հոսքեր են արձանագրվելմեծածախ և մանրածախ առևտրի(3.2 մլն ԱՄՆ դոլար) ոլորտում:


Պարզաբանում. Ընդհանուր ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները (վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք /ստացվելիք գումարները, ստացված/ տրված կանխավճարները):


Զուտ հոսքերը հաշվետու ժամանակաշրջանում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների (չշփոթել ՀՀ ռեզինդենտ ընկերությունների կողմից օտարերկրյա պետություններում իրականացված ներդրումային հոսքերի հետ) տարբերություններն են:


ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքեր) ծավալը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից չի հրապարակվում: Վերջիններս հաշվարկվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:


Քանի որ զուտ հոսքերը օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումներիտարբերություններն են, ուստի`զուտ ներդրումների բացասական մեծությունը դեռևս չի նշանակում, որ նվազել է ներդրումների (ստացումների) հոսքը Հայաստան:


Ստացումներ


Այսպես, 2017 թվականի առաջին կիսամսյակում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում` ուղղակի ներդրումները` շուրջ 328 մլն ԱՄՆ դոլար:


ՀՀ ՏԶՆՆ նախնական գնահատականներով կարելի է փաստել, որ մարումները գլխավորապես տեղի են ունեցել ապրանքների և ծառայությունների դիմաց տրված կանխավճարների, վարկերի և պարտքային գործիքների գծով: Դա վկայում է այն մասին, որ օտարերկրյա կապիտալով կազմակերպությունները վճարունակության հետ կապված խնդիրներ չեն ունեցել և կարողացել են կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները, ինչպես նաև նոր ներդրումային ծրագրերի շրջանակներում կատարել են կանխավճարային փոխանցումներ: Միաժամանակ, վերցրած վարկերի մարումները հետագա ներդրումների գրավականն են:


Պարտքային գործիքների գծով մարումները բացահայտելու նպատակով վերլուծվել են2017 թվականի առաջին կիսամյակի ներդրումները ըստ երկիր-ոլորտ կտրվածքի, ինչի արդյունքումպարզվել է, որ խոշոր մարումներ են տեղի ունեցել խմիչքների արտադրության (Ֆրանսիա), հեռահաղորդակցության (Լիբանան) և էներգետիկայի (Ռուսաստան) ոլորտներում:


Այս ոլորտներում գործող ընկերությունները վերջին տարիներինհնարավոր է ունենային որոշակի դժվարություններ (վնասներ) և դրանց հաղթահարման նպատակով հնարավոր է արտերկրից/հիմնական ներդրողից հավելյալ միջոցներ են ներգրավվել, իսկ ներկայումս դրանք մարվում են:


Այս դեպքում նույնպես ներդրումների մարումը խոսում է այն մասին, որ ընկերությունները վճարունակ են և մարումներից հետո կսկսեն ներդրումների նոր փուլ:


Պարզաբանում. Ներդրումներըպարտքային գործիքներում իրականացվում ենպարտատոմսերի, այլ արժեթղթերի (բացի բաժնետոմսերից), վարկերի, փոխառությունների, ավանդների, այլ պահանջների/պարտավորությունների տեսքով, որոնք իրենցից ներկայացնում են պահանջներ/պարտավորություններ ուղղակի ներդրողի կամ նրա հետ կապված կազմակերպության նկատմամբ:


Համախառն հոսքեր


2017 թվականի հունիսի վերջի դրությամբ ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների համախառն հոսքերըկազմել են 13 979.6 մլն ԱՄՆ դոլար, որից ուղղակի ներդրում է եղել 7 636.4 մլն ԱՄՆ դոլարը:


Ըստ համախառն հոսքերի` առաջինը Ռուսաստանն է (5 083մլն ԱՄՆ դոլար), որին հաջորդում են Գերմանիան (1 505մլն ԱՄՆ դոլար), Կիպրոսը (1 056մլն ԱՄՆ դոլար) ևՖրանսիան (1 055մլն ԱՄՆ դոլար):


Պարզաբանում. Համախառն հոսքերն իրենցից ներկայացնում են ՀՀ տնտեսության իրական հատվածում իրականացված ներդրումների ծավալների կուտակային հանրագումարը ըստ երկրների (առանց պարտավորությունների գծով մարումների, գների, փոխարժեքի և այլ փոփոխությունների` արտակարգ իրավիճակների, մեխանիկական սխալի և կազմակերպության ուղղակի լուծարման արդյունքում իրականացված փոփոխությունների):


Հայտարարված ներդրումներ


Միաժամանակ, ներկայացնում ենք պարզաբանումներ 2017 թվականի համար հնչեցված ներդրումների վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը, համաձայն որի 2017 թվականի համար հնարավոր է իրագործել 830-850 մլն դոլարար ժողությամբ ներդրումային ծրագրեր:


Խոսքը վերաբերում է 830-850 մլն դոլարի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների մասին, որոնք իրականացվելու են 2017 թ․: Դրանց մեջ ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն – մասնավոր համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաև մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ։ Ընդ որում նշենք, որ առաջին կիսամյակի ընթացքում հայտարարված ներդրումների շուրջ 40 տոկոսը արդեն իսկ իրականացվել է։


ՀՀ-ում ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերություններին՝ ըստ իրենց կարիքների տրամադրվում է տարբեր ձևաչափերի աջակցություն։ Այսպես, ՀՀ ՏԶՆՆ կողմից ներկայացվել են այդպիսի 66 ծրագիր, որոնք արդեն իսկ իրականացման տարբեր փուլերում են և ունեն համապատասխան ֆինանսավորում: Այդ ծրագրերի իրականացման արդյունքում 2017թ. կկատարվի 492.8 մլն ԱՄՆ դոլար ներդրում և կստեղծվի 7298 նոր աշխատատեղ: ՀՀ ՏԶՆՆ գրեթե օնլայն ռեժիմում աշխատաում է ծրագրերի իրականացնողների հետ, անհրաժեշտության դեպքում աջակցելով խոչընդոտների վերացմանը և իրականացնում է ծրագրերի մոնիտորինգ։ Այս ծրագրերի մի մասը իրականացվում է օտարերկրյա ներդրողների կողմից։


Տարվա առաջին ութ ամիսների արդյունքներով արդեն իսկ իրականացվել է շուրջ 247.2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծվել է 3182 նոր աշխատատեղ:


ՀՀ ՏԶՆՆ կողմից հրապարակված ներդրումների թիվը ՀՀ վարչապետի հնչեցված ծավալի ընդամենը մի մասն է, քանի որ այստեղ չեն ներառված, օրինակ տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական ծրագրերը։


ՀՀ տնտեսության իրական հատվածում իրականացված օտարերկրյա ներդրումների վերաբերյալ ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակվող տվյալները


ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակվող վիճակագրությամբ ներկայացվում են ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը և համախառն հոսքերը և չի ներառում ֆինանսական հատվածը:


ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակվող օտարերկրյա ներդրումների մասին պաշտոնական տվյալները չեն կարող կոռելացվել ՀՀ վարչապետի կամ ՀՀ ՏԶՆՆ կողմից հնչեցված ներդրումների ծավալների հետ, քանի որ վերաբերում են միայն օտարերկրյա ներդրումներին, չեն ներառում պետական ծրագրերը, հաշվարկվում են հատուկ՝ ԱՄՀ կողմից մշակված և միջազգային պրակտիկայում ընդունված մեթոդաբանությամբ (օրինակ, օտարերկրյա ներդրումների մեջ ներառվում են ոչ միայն կապիտալ ծախսերը, այլև ստացված/ տրված կանխավճարները), հրապարակվում են զուտ մեծություններով և այլն»: