24.11.2024
Սարգսյանը և Պուտինը պետք է լուծեն էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրները հօգուտ հայ ժողովրդի. կարծիք
prev Նախորդ նորություն

Իրանը և Իրաքն "Իսլամական պետության" դեմ պայքարի միասնական ճակատ կստեղծեն

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին ժամանել է Իրանի մայրաքաղաք՝ Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու համար:

Կարճատև այցի ընթացքում Իրաքի վարչապետը բանակցություններ է անցկացրել իրանական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում նախագահ Հասան Ռոհանիի հետ: Նրանք կարծիքներ ենք փոխանակել նաև հակաահաբեկչական պայքարի վերաբերյալ, փոխանցում է iran.ru կայքը:

Աբադիի և Փորձագետների ասամբլեայի բարձրաստիճան ներկայացուցիչ, այաթոլա Մահմուդ Հաշեմի Շահրուդիի հետ հանդիպման ընթացքում իրանցին հոգևորականը նշել է, որ ահաբեկչական խմբավորումները վտանգավոր են և նրանց կարելի է հաղթել միայն իսլամական աշխարհի էլիտաների օգնությամբ՝ ինտելեկտուալ պայքարի շնորհիվ:

Իրաքցի վարչապետն իր կողմից նշել է, որ Իրանը և Իրաքը կարող են փոխլրացնել միմյանց տարածաշրջանային և միջազգային հարթակներում: Նրա խոսքով, Իրանը և Իրաքը պետք է ինտեգրացիոն ճակատ ստեղծեն՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, մեկնաբանելով Իրաքում ստեղծված իրավիճակը, նախանշել է Իրանի՝ ահաբեկչական "Իսլամական պետության" նկատմամբ որդեգրվող քաղաքականության երեք կարմիր գծերը:

«Իսլամական պետության ցանկացած սպառնալիքները Բաղդադին կամ շիական սրբավայրերին, ինչպես նաև գրոհայինների ցանկացած փորձերը մոտենալ իրանական սահմաններին հանդիսանում են այն երեք կարմիր գծերը Իրանի՝ "Իսլամական պետության" նկատմամբ որդեգրված քաղաքականությունում», - նշել է նա: