9.10.2026
Աջափնյակում սպանության գործով հետախուզվողը ձերբակալվել է Վրաստանում
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Միրզիյոևը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերություններ

Թուրքմենբաշիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ:


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կարևորվել է առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ընդլայնումը:


Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների շուրջ: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային փոխգործակցության խթանումը:

«Փոխակերպվող տնտեսություն». ԵՊՀ-ում մեկնարկել է միջազգային 3-րդ գիտաժողովը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
08.10.2026
«Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը կժամանի Հայաստան. Փաշինյանը եկաթուղու մասին