28.07.2025
Լուսանկարը` shant.am
prev Նախորդ նորություն

Մոսկվան քննադատում է Բաքվին՝ Կիևին սատարելու համար. գազը որպես աշխարհաքաղաքական գործիք

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Ռուսաստանում անհանգստություն է առաջացրել Ադրբեջանի որոշումը՝ գազ մատակարարել Ուկրաինային։ Պետդումայի պատգամավորն այն համարում է աջակցություն Կիևին՝ ի վնաս Ռուսաստանի շահերի։


ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Lenta.ru»-ի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանից Ուկրաինա գազի մատակարարումները ակնհայտորեն ուղղված են Կիևին աջակցելուն։ Նրա խոսքով՝ Բաքվում նման քայլերը կարող են ներկայացվել որպես բազմավեկտոր քաղաքականություն, սակայն վերջին շրջանում այդ ուղղությունները գնալով հեռանում են ռուսական քաղաքական գծից։


«Ուկրաինային գազ մատակարարելու մասին որոշումն ակնհայտորեն աջակցություն է՝ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական։ Դա հենց այդպես էլ պետք է ընկալել՝ որպես Ադրբեջանի քաղաքականության մի մաս, որն ավելի ու ավելի հաճախ գնում է հակասության Ռուսաստանի շահերի հետ», — ասել է Զատուլինը։


Նրա գնահատմամբ՝ թեև Ադրբեջանը դեռ փորձում է շահեր գտնել հարաբերություններում Ռուսաստանի հետ, այդ ջանքերն այժմ երկրորդ պլան են մղվում։ Առաջնային է դառնում այն գիծը, ըստ որի Բաքուն փորձում է ներկայացնել իրեն որպես երկիր, որը դաշնակից չէ Ռուսաստանի հետ և պատրաստ է ակտիվ համագործակցության նրա հակառակորդների հետ։


Ավելի վաղ «Нафтогаз»-ի ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտարարել էր, որ Ուկրաինան առաջին անգամ Ադրբեջանից գազ կներմուծի Տրանսբալկանյան միջանցքով։


 

Լուսանկարը՝ Սպուտնիկ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` РБК
28.07.2025
Կիբերհարձակումը խափանել է «Աէրոֆլոտի» աշխատանքը․ չեղարկվել են չվերթներ, այդ թվում՝ Երևան