28.07.2025
Լուսանկարը` MEHR NEWS
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն հերքում է Ջերմուկի ուղղությամբ դիրքի կորուստի մասին լուրերը

Լուսանկարը` shant.am
Լուսանկարը` shant.am

Պաշտպանության նախարարությունը վստահեցրել է, որ մամուլում և սոցիալական ցանցերում տարածված պնդումները՝ Ջերմուկի ուղղությամբ դիրքի հնարավոր կորուստի վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը։


ՀՀ պաշտպանության նախարարությունը արձագանքել է լրատվամիջոցների հարցումներին՝ հերքելով տարածվող լուրերն այն մասին, թե իբր Ջերմուկի ուղղությամբ հայկական բանակը դիրք է կորցրել։ Վարչությունից ընդգծել են, որ նման տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։


Պաշտպանության նախարարության խոսնակը հորդորել է չտարածել ապատեղեկատվություն և հիշեցրել, որ նախարարությունը դեռ առաջին լրագրողական հարցման շրջանակում պարզաբանում է ներկայացրել ու հերքել այդ պնդումները։


 

Լուսանկարը` Sputnik
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` РБК
28.07.2025
Կիբերհարձակումը խափանել է «Աէրոֆլոտի» աշխատանքը․ չեղարկվել են չվերթներ, այդ թվում՝ Երևան