25.07.2025
Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին

Լուսանկարը` sostav.ru
Լուսանկարը` sostav.ru

Հայաստանն ու մյուս ԵԱՏՄ երկրները պատրաստվում են ձևավորել կինոարտադրության և տարածման միասնական շուկա՝ մշակութային ոլորտում համագործակցությունն ուժեղացնելու և սպառողների իրավունքները պաշտպանելու նպատակով։


Հուլիսի 24-ի նիստում Հայաստանի կառավարությունն իր համաձայնությունն է տվել «Կինո և տեսաֆիլմերի արտադրության, տարածման և ցուցադրման ոլորտում վարչական համագործակցության մասին» ԵԱՏՄ շրջանակային համաձայնագրին։


Փաստաթղթի նպատակն է ամրապնդել ԵԱՏՄ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի համապատասխան մշակութային կառույցների միջև վարչական համագործակցությունը՝ ապահովելով այս ոլորտներում ծառայությունների միասնական շուկայի աշխատանքը։


Համաձայնագիրը միտված է նաև կանխարգելելու սպառողների, հասարակության և պետությունների իրավունքների հնարավոր խախտումները՝ ստեղծելով փոխգործակցության նոր գործիքակազմ։

 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին