23.07.2025
Լուսանկարը` spress.ge
prev Նախորդ նորություն

Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը

Այսօր Ստամբուլում կհանդիպեն Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները՝ ուղիղ բանակցությունները շարունակելու համար: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունների համաձայն՝ բանակցությունները կկենտրոնանան գերիների հետագա փոխանակման և ուկրաինացի քաղաքացիական անձանց վերադարձի վրա:


Ուկրաինական պատվիրակությունը գլխավորում է նախկին պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ռուսական պատվիրակությունը, ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գլխավորում է ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Մոսկվան ակնկալում է, որ «բանակցային հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը»։


Նախօրեին Պեսկովն ասել է, որ այս բանակցություններից պետք է չէ հրաշք ակնկալել:


 

 Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը
23.07.2025
Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը