9.10.2024
ԱՄՆ կիբեր փորձագետները և ՊՆ Կիբերպաշտպանության ստորաբաժանումը փորձի փոխանակում են կատարել
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են համագործակցության օրակարգային հարցեր

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը։


Ինչպես հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտին։


Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունները։


Հանդիպման ժամանակ քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների խոշորացման արդյունքների, ապակենտրոնացված կառավարման վերաբերյալ մի շարք հարցեր։


Քննարկվել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի բազմաշերտ համագործակցության օրակարգային այլ հարցեր: Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև համագործակցության շարունակական ընդլայնումը բոլոր ուղղություններով։

Վարչապետը ներկա է գտնվել ճառագայթային բուժման կենտրոնի բացման արարողությանը
Հաջորդ նորություն next