4.05.2025
 Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունաստան
prev Նախորդ նորություն

Գագիկ Խաչատրյանից միայն մեկ գործով կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք

Հակակոռուպցիոն դատարանի վարույթում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Դատարանը 27/02/2024 թվականի վճռով հաստատել է Գլխավոր դատախազության և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով անցնող Գալուստ Լուկաշի Գրիգորյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով պատասխանող Գալուստ Լուկաշի Գրիգորյանն անհատույց Հայաստանի Հանրապետության սեփականությանն է հանձնում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող շուրջ 16 հազար քմ մակերեսով հողամասը՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչը կազմում է ընդհանուր ապօրինի ծագում ունեցող գույքի շուրջ 77 տոկոսը։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանից, նրա երկու որդիներից և եղբոր որդուց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս չորս գործերի քննությունը Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է։


 

Բագրատաշեն պետսահմանի անցման կետում կանխվել է 29 մլն 510 հազար ՌԴ ռուբլու արտահանման փորձը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով