24.11.2024
Օհանյան. Իմ նպատակն է ակտիվորեն մասնակցել ընտրություններին՝ ձևավորելով համախոհների թիմ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Տեր-Պետրոսյանի ելույթը համաձայնեցված է եղել նախագահականի հետ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթըգրում է. «Ինչպես հայտնել էինք, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը շատ մեղմ էր իշխանության քննադատության տեսանկյունից: Մեզ հաջողվեց պարզել, որ Տեր-Պետրոսյանի ելույթն ամբողջությամբ համաձայնեցված է եղել ՀՀ նախագահական նստավայրի հետ: Ավելին՝ հրահանգվել է, որպեսզի որեւէ ՀՀԿ-ական բացասական եւ վիրավորական պատասխան չտա Տեր-Պետրոսյանին: Նախորդ երկու օրերի հանրապետականների արձագանքը հենց այդ որոշման հետեւանք է: ՀԱԿ-իշխանություն առեւտուրը առաջիկա խորհրդարանում տեղի շուրջ շարունակվում է»:

«Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց, իր կարծիքով, օրիգինալ կարծիք արտաբերելով՝ նախընտրական փուլ սկսել, այսինքն՝ ձայներ շահել իրեն քաղաքական դաշտում դիրքավորելով՝ որպես խաղաղության ուժ, խաղաղության կողմ։ Ուստի, ինձ թվում է, որ հասցեատերը հայ հասարակությունն էր լայն առումով»,- «168 Ժամի» հետզրույցում նման կարծիք է հայտնել Քաղաքական և միջազգայինհետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջիննախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին ՀԱԿ համագումարում։

Ենոքյանի որակմամբ՝ Տեր-Պետրոսյանի ելույթը մանիպուլյացիոն բնույթ էր կրում։ Ենոքյանը նաև գտնում է, որ իր ելույթներով Տեր-Պետրոսյանը մշտապես Մոսկվային իր հետ համագործակցելու առաջարկ է անում։ Այս անգամ ևս, նրա պնդմամբ, բացառություն չէր։ Սակայն այդ առաջարկը, բանախոսի համոզմամբ, Մոսկվան երբեք չի ընդունի։ Քաղաքագետ Գևորգ Մելիքյանն, անդրադառնալով քննադատությունների այն հատվածին, որոնք վերաբերումեն Տեր-Պետրոսյանի՝ ԼՂ հակամարտությունը փոխզիջումային տարբերակով կարգավորելու անհրաժեշտությանը՝ ասել է, որ, ըստ էության, Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը չիտարբերվում այն դրույթներից, որոնք այսօր դրվածեն ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային սեղանին։ «Ես չեմ ուզում քննարկել՝ դավաճան է, դավաճան չէ, ես ուզում եմ ավելի խորքային քննարկենք՝ եկեք հասկանանք ԼՂ հակամարտության լուծման տարբերակը։ Ո՞րն է մեր ճանապարհը։ Նման դիսկուրսներ չպետք է լինեն, դավաճանների ու հերոսների խնդիր չպետք է դնենք, անընդհատբաժանումներ չպետք է դնենք, պետք է քննարկենք՝ ո՞րն է ԼՂ հակամարտության հայանպաստ լուծումը»,-ասել է Մելիքյանը։

«Հայկական Ժամանակ» թերթըգրում է. «Վերջին շրջանում գունավոր մետաղների գների աճը որոշ հույսեր էին ներշնչում կառավարությանը, թե առաջիկայում դա կարող է փոքր-ինչ բարելավել բյուջեի մուտքերի մակարդակը, սակայն մետաղների գները կրկին սկսել են նվազել: Այս տարվա հոկտեմբերի վերջերից սկսեցին աճել պղնձի գները եւ մեկ տոննայի գինը 4600 դոլարից դեկտեմբերի սկզբին հասավ ընդհուպ մինչեւ 6000 դոլարի: Իսկ Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ շատ մեծտեղ է զբաղեցնում հենց պղնձիխտանյութը: Սա բերում է նրան, որ աճում են հանքարդյունաբերության ձեռնարկությունների վճարած հարկերը: Սակայն սպասումները չարդարացան, եւ արդեն երկու շաբաթ է գները սահուն նվազում են, եւ երեկվա դրությամբ մեկ տոննա պղնձի գինը դարձել է 5500 դոլար: Նշենք, որ հաջորդ տարվա համար կառավարությունը կանխատեսում է բյուջեի եկամուտների աճ, որը պետք է ապահովվի՝ այդ թվում նաեւ պղնձի միջազգային գների աճի հաշվին»:

«Ժողովուրդ» թերթըգրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին որոշում կկայացնի, ըստ որի՝ 2017 թվականի փետրվարի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 1 դրամ 22 լումայով։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների, այդթվում՝ բնակչության համար ցերեկային սակագինը 1 կվտ-ի համարկդառնա 44 դրամ 98 լումա, գիշերայինը՝ 34 դրամ 98 լումա։ Նկատենք, որ այս տարվա օգոստոսի 1-ից բնակչության համար ԷլԷներգիայի գործող ցերեկային և գիշերային սակագները նվազեցվել էին 2.58 դրամով։ Ի դեպ, սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար ցերեկային սակագինը կսահմանվի 40 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 30 դրամ»։

«Հրապարակ» օրաթերթըգրում է. «Քաղաքական ուժերը դեռ խորհրդարանական ընտրությունները «հորով-մորով» չարած` անհանգստացած են Երևանի քաղաքապետի ընտրություններով, որը տեղի կունենա մայիսին: Շրջանառվում են մի շարք թեկնածություններ, իսկ ամենաինտրիգայինը ՀՀԿ-ի թեկնածուի հարցն է: Եթե մինչև հիմա տեսակետ կար, որ «միակն ու եզակին» ՏարոնՄարգարյանն է, ապա պարզվում է, որ ՀՀԿ-ում կան մարդիկ, որոնք կցանկանային ասել` «Տարոնջան, դու միակ սիրունը չես, այլ սիրուններ էլ կան»: Օրինակ, Սամվել Կարապետյանի սանիկ Գագիկ Բեգլարյանը, որը, ի դեպ, պատգամավոր դառնալ չի ուզում Կենտրոնից` ռեյտինգայինով, այլսպասում է, որ իր «կոշիկի քուղերը» կապեն քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Մեկ այլ «էկզոտիկ» թեկնածուի անուն էլ է շրջանառվում` Ռոբերտ Քոչարյանիորդու` Սեդրակի: Պատճառաբանությունը «երկաթյա» է․ եթե Արմեն Գևորգյանը կարող է նախագահի աշխատակազմի ղեկավար լինել, Ալիկ Հարությունյանը` քարոզչական կենտրոնի ղեկավար, ինչո՞ւ չի կարող նա քաղաքապետ լինել»:

«Ժողովուրդ» օրաթերթըգրում է. «Դեկտեմբերի 3-ին «ԲարգավաճՀայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ի պատասխան իր առանձնատան առջեւ հավաքված քաղաքացիների՝ վերադարձի կոչին, հայտարարեց. «Մոտ օրերս իմ հայտարարությունը կլսեք, իմ մասնակցությունը լինելու է, թե ինչ մասշտաբի, ինչ կարգավիճակով, մոտ օրերս կլսեք»: Նրա այս խոսքերից անցել է 17 օր: «Ժողովուրդ» օրաթերթը Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից փորձեց պարզել՝ ինչն է ուշացման պատճառը. «Հստակ ժամկետներ չեն նշվել, ինչպես պարոն Ծառուկյանը խոստացել է՝ առաջիկայում հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»: Ըստ ամենայնի, հայտարարության ուշացումը պայմանավորված է ինչ-ինչ հստակեցումների անհրաժեշտությամբ: ԲՀԿ-ում խոսակցություններ կան, որ Ծառուկյանը, հնարավոր է, վերադառնա ոչ թե պարզապես միայն կուսակցության նախագահ, այլ ներկայանա դաշինքով, օրինակ՝ «Ծառուկյան դաշինք»՝ միավորելով ահել-ջահել միքանի ուժերի: Այս մասով Ի. Տոնոյանը դժվարացավ պատասխանել. «Անկեղծ ասած, նման տեղեկության չեմ տիրապետում»»:

«168 ժամ» թերթըգրում է. «Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի կանայք և տղամարդիկ 2016» զեկույցը, որտեղ բավականին հետաքրքիր տվյալներ կան՝ Հայաստանում տարբեր ոլորտներում կանանց և տղամարդկանց ներգրավվածության, զբաղվածության մակարդակի, եկամուտների և ծախսերի տարբերության մասին։ Թերթն առանձնացրել է դրանցից մի քանի հետաքրքիր մասեր։ Ներկայացնում ենք ծավալուն հոդվածից մի հատված. Մի հետաքրքիր առանձնահատկություն. Պետական հատվածում կանայք ավելի շատեն, քան տղամարդիկ։ Այսպես, տնտեսության պետական հատվածում զբաղված 261 հազար զբաղվածներից 151 հազարը (58%-ը) կանայքեն, 110 հազարը (48%-ը)՝ տղամարդիկ։ Ոչ պետական հատվածում զբաղվածների թիվը 813 հազար Է, որից 360 հազարը (44%-ը) կանայքեն, 453 հազարը (56%-ը)՝ տղամարդիկ։ Ըստ զեկույցի՝ ղեկավար պաշտոն զբաղեցրած տղամարդիկ գերազանցում են կանանց։ Տղամարդիկ ավելի հաճախ են ներգրավված նաև բարձր և միջին որակավորում պահանջող աշխատանքներում, քան կանայք»։