20.04.2025
Մամուլի տեսություն. Տեր-Պետրոսյանի ելույթը համաձայնեցված է եղել նախագահականի հետ
prev Նախորդ նորություն

Զաքարյան. Թուրքիան պետք է ապացուցի, որ պետությունը կապ չունի ՌԴ դեսպանի սպանության հետ

Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն: Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նա նշել է, որ թուրք իշխանությունները պետք է ապացուցեն, որ պետությունը կանգնած չէ այդ հանցագործության ետևում:

«Պաշտոնական Անկարան պետք է կարողանա ռուս-թուրքական հարաբերությունների օրակարգը հնարավորինս հեռու պահել տարբեր խոչընդոտներից: Կարծում եմ, Թուրքիան պետք է կարողանա լիարժեք ապացույց ներկայացնել և հիմնավորել, որ դրանում չկա որոշակի դիտավորություն և ուղղվածություն Թուրքիայի իշխանությունների կողմից՝ ՌԴ շահերը խոցելու դեմ»,-ասել է Զաքարյանն ասուլիսում:

Ինչխես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր՝ նախօրեին Անկարայում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ սպանվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը: Հարձակվողը ոչնչացվել է ոստիկանների կողմից:

Որտե՞ղ է տեղավորվելու Սեյրան Օհանյանը, եթե բոլոր տեղերն արդեն զբաղված են. կարծիքներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար