26.11.2024
Կառավարության դիմաց զանգվածային անկարգություններին մասնակցած անձը իրացրել է «Մարիխուանա»
prev Նախորդ նորություն

Ճապոնիայի դեսպանը հեռանում է. անունը կարելի է և չգրել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպանի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:


Հանդիպման սկզբում փոխվարչապետն ընդգծել է հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը, շնորհակալություն հայտնել դեսպանին կատարված աշխատանքի համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:


Փոխվարչապետը Ճապոնիայի դեսպանին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված 100.000-ից ավելի փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքները՝ շնորհակալություն հայտնելով Ճապոնիային ծանր իրավիճակներում Հայաստանին աջակցելու համար:


Զրուցակիցները քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով բարձր տեխոնոլոգիաների, կրթության և տուրիզմի ոլորտներում համագործակցության առկա մեծ ներուժի իրացման կարևորությունը:


VERELQ-ը նկատեց, որ պաշտոնական հաղորդագրության մեջ չեն գրել դեսպանի՝ Մասանորի Ֆուկուշիմայի անունը: Ինչպես ասում են՝ դեսպանը հեռանում է, անունը կարելի է և չգրել: