Պատգամավորները ՔԿՀ-ում տեսակցել են 16-ամյա արցախցի Սամվել Միրզոյանին
Մեր գործընկեր Քրիստինե Վարդանյանի հետ տեսակցել ենք մի քանի օր առաջ կալանավորված և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված 16-ամյա Սամվել Միրզոյանին: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
"Սամվելն անչափահաս է, արցախցի, ում զոհված հայրը զինված ուժերի փոխգնդապետ է եղել:
Վերջինիս ազատությունից զրկել են, որովհետև նա ոչ մի կերպ չի համակերպվում Արցախի` իր հայրենի օջախի կորստի հետ, ով չի ներում իշխող քաղաքական ուժին և անձամբ Նիկոլին` Արցախը հանձնելու և արցախցիներին դավաճանելու համար:
Հայաստանյան այսօրվա իրողությունների պայմաններում, օրինաչափ է դարձել այն անձանց կալանավորումներն ու քրեական գործերով ներգրավելը, ովքեր չեն համակերպվում փաշինյանական իշխանության թելադրած խաղի կանոններին ու ապօրինի գործողություններին",- գրել է ընդդիմադիր պատգամավորը: