9.01.2026
Հպարտ եմ, սիրելի արցախցիներ, որ պատիվ ունեցա լինել ձեր կողքին. Ռուբեն Վարդանյան
prev Նախորդ նորություն

Արցախի ԱՆ-ն հայտնում է 5 զոհի, 80 վիրավորի մասին

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Ցավոք արձանագրվել է մահվան 5 դեպք։

Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարվում է բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար։


 

Եղցահողը ադրբեջանական կողմից ուղիղ կրակի տակ է, բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան