19.08.2025
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից. ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․


«Այս պահին Հանրապետության հրապարակում ընթանում է զանգվածային ակցիա, ինչի կապակցությամբ դիմում ենք քաղաքացիներին։


Հարգելի՛ քաղաքացիներ


Կոչ ենք անում զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների:


Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից:


ՆԳՆ ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները, ինչն առավել արդյունավետ կլինի մեր հանրության քաղաքացիական բարձր գիտակցության և աջակցության դեպքում»։

Հպարտ եմ, սիրելի արցախցիներ, որ պատիվ ունեցա լինել ձեր կողքին. Ռուբեն Վարդանյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` alikonline.ir
18.08.2025
Իրանի հայազգի պատգամավորը՝ Իրան–Հայաստան սահմանային հասանելիության փոփոխության դեմ