1.11.2024
Արցախում հորդորում են պահպանել մեկ հացի համար նախատեսված կշիռը
prev Նախորդ նորություն

Կիեւում մասնակցում եմ Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին. Աննա Հակոբյան

Կիեւում մասնակցում եմ Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին։ Այս մասին գրում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Օրը սկսվեց «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես այցելությամբ, որտեղ ոգեկոչեցինք այս պատերազմում զոհված երեխաների հիշատակը։

Ինչպես նշել էի այա հունիսին Բրյուսելում «Կին քաղաքական առաջնորդներ 2023» ցագաթնաժողովում իմ ելույթում, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում զոհվել է շուրջ 500 երեխա։

Այսօր իմացանք, որ նրանցից ամենափոքրը 2 օրական է եղել, ամենամեծը 17 տարեկան։

Պատերազմներում նահատակվող երեխաները մեր բոլորի՝ մեծերիս ձախողումն են. աններելի, անուղղելի, անվերականգնելի ձախողումը»,- գրել է Հակոբյանը։


 

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են քննչական ծառայությունների համագործակցությունը
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը
01.11.2024
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը