28.11.2024
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Շիրակի մարզ
prev Նախորդ նորություն

Արցախում հորդորում են պահպանել մեկ հացի համար նախատեսված կշիռը

ԱՀ ԳԳԱ հիմնադրամը հորդորում է հաց թխող բոլոր ընկերություններին ցուցաբերել բարձր պատասխանատվություն` այն է պահպանել մեկ հացի համար նախատեսված կշիռը, որը պետք է կազմի 400 գրամ,ինչպես նաև ԳԳԱ հիմնադրամ ներկայացնել օրվա ընթացքում հավաքված հացի կտրոնները ,որպեսզի այդ կտրոնների քանակը հաշվի առնելով հնարավոր լինի կազմակերպել հաջորդ օրվա ալյուրի մատակարարումը տվյալ ընկերությանը։

Սեպտեմբերի 5_ին ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից ստուգումների արդյունքում, վերոնշյալ նորմերը չպահպանելու համար, մասնավորապես, նախատեսված քանակով կտրոններ հիմնադրամ չներկայացնելու պատճառով, արդեն իսկ կասեցվել է Հեքիմյան 6ա հասցեում գործող Գրանտ Բրեադ ՍՊԸ հացի արտադրության համար նախատեսված ալյուրի մատակարարումը։

Մեկ անգամ ևս հորդորում ենք ցուցաբերել ,բարձր պատասխանատվություն և իրենց աշխատանքը կատարեն բարեխղճորեն`այս ծանր ժամանակահատվածում բնակչության համար չստեղծելով լրացուցիչ խնդիրներ,դրանով իսկ ավելորդ հերթերի գոյացումից խուսափելու և ձեր ընկերության անխափան աշխատանքը ապահովելու համար,քանի ,որ ալյուրը մատակարարվելու է միայն ու միայն հաց արտադրող այն ընկերություններին,որոնք կպահպանեն հացի նախատեսված քաշն ու բավարար քանակի կտրոններ կներկայացնեն հիմնադրամ ։

Հիշեցնենք նաև ,որ դիտարկումները շարունակվում են։