10.10.2024
Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
prev Նախորդ նորություն

Պոպուլիզմ, անիրականանալի ծրագրեր, պասիվություն. ինչպիսին էր քարոզարշավի մեկնարկը

«Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ մոնիթորինգ է իրականացրել, նվիրված քարոզարշավի մեկրարկին ու քաղաքական ուժերի ստարտային հնարավորություններին: Մոնիթորինգի արդյունքները ներկայացնում ենք ստորև:

Ըստ այդմ, փորձագիտական ակումբի ֆոկուս խմբերն արձանագրել են, որ նախընտրական քարոզարշավի մեկնարկը բավականին պասիվ է տրվել, ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի միջև ընտրապայքարը դեռևս այդքան էլ դինամիկ ընթացք չունի՝ նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում ակնհայտ է ոչ միայն ուժերի, այլև երևանցիների պասիվությունը: Փորձագետներն արձանագրում են, որ ըստ քարոզարշավի առաջին շաբաթվա արդյունքների՝ քաղաքական ուժերը դեռևս չեն կարողացել գրավել երևանցիների հետաքրքրությունն ու իրենց օրակարգով գրավել նրանց ուշադրությունը:

Քաղաքական ուժերն էլ, կարծես, ջանք չեն գործադրում այդ պասիվ հետաքրքրությունը կոտրելու, ակտիվացնելու քաղաքական գործընթացը: Որոշ ուժեր փորձում են արտաքին քաղաքական աստառ տալ երևանյան գալիք ընտրություններին, անգամ հակառուսական տրամադրություններ գեներացնել, օրինակ՝ Տիգրան Խզմալյանը քարոզարշավն անցկացնում ԵՄ դրոշով, իսկ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը քարոզարշավի ընթացքում դարձյալ բարձրաձայնում է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը: Որպես նրանց հակակշիռ, օրինակ, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը ներկայանում է որպես հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման ջատագով:

Մոնիթորինգ իրականացրած փորձագետները նշում են, որ ծրագրային առումով քաղաքական ուժերի մեծ մասի մոտ գերակշռում է պոպուլիզմը, իրական խնդիրները չեն արտացոլվում և երևանցիներին չեն ներկայացվում նրանց հուզող խնդիրների լուծումները, փոխարենը այլընտրանքային իրականություն է հրամցվում՝ դժվար իրականացվելիք ծրագրերով:

Այդպես, իշխանության թեկնածուն խոստանում է ամեն տարի մետրոյի նոր կայարան բացել, մեկ այլ թեկնածու խոսում է տրանսպորտն անվճար դարձնելու մասին և նմանատիպ այլ խոստումներ են հնչում: Մինչդեռ, ինչպես վկայում են «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի հարցումները երևանցիների շրջանում, նրանց հետաքրքրում են այնպիսի խնդիրների լուծումներ, ինչպիսիք են ջրամատակարարումը, աղբահանությունը, Երևանի օդի աննախադեպ աղտոտվածության մակարդակն ու դրա դեմն առնելու ուղիները, փողոցների բեռնաթափումը, տրանսպորտի խնդիրը և այլն: Նաև երևանցիներին շատ հետաքրքրում է առողջապահական ոլորտին առնչվող հարցերը, մանկապարտեզների խնդիրը, քանզի ոչ բոլոր երեխաներն են կարողանում հաճախել պետական մանկապարտեզներ անգամ տարիներով հերթագրված լինելու պարագայում: Այս հարցերն են, որ առաջնային նշում են երևանցիները հարցումների ժամանակ:

Նշվում է, որ «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի ֆոկուս խմբերը Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում կշարունակեն հետևել թե՛ քաղաքական ուժերի կողմից իրականացվող ընտրական կամպանիայի ընթացքին, թե՛ երևանցիների տրամադրություններին՝ հասկանալու, թե սեպտեմբերի 17-ին ինչ ընտրություն են կատարելու մայրաքաղաքի բնակիչները:

Հարցումներն իրականացվել են Երևանի վարչական բոլոր շրջաններում, շուրջ 1200 երևանցիների շրջանում:


 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վիրահատվել է
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները