22.04.2025
Լուծումը միակն է` Արցախի հարցը վերադարձնել քաղաքական օրակարգ. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է Ադրբեջան. Թաթոյան

Ադրբեջանական կեղծ խաղաղասիրության հերթական ապացույցը` 4 օր առաջ իշխանական հեռուստատեսությամբ` Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է Ադրբեջան` համայնքներով հանդերձ: Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

"Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղություն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն:

Սա սոսկ քարտեզի հարց չէ, այլ հատկապես 2022թ. սկսած Հայաստանի դեմ ուղղված պետական համակարգված քաղաքականության մաս`քարոզչական բաղադրիչներով թե´ ներքին, թե արտաքին լսարանի համար:

Պետք է ճիշտ գնահատենք սպառնալիքները, որ կարողանանք արդյունավետ պայքարել դրանց դեմ",- գրել է Թաթոյանը:


 


 

Ինչո՞ւ ՄԱԿ-ում սրությամբ չդրվեց հումանիտար օդային միջանցքի հարցը․ Վահե Հովհաննիսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան