25.11.2024
Իսկ ի՞նչ ծրագրի համար են մանդատ ստացել Փաշինյանն ու ՔՊ–ն
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը գործի է դրել Արցախին նվաճելու հերթական ծրագիրը. Աբրահամյան

Ադրբեջանական ողջ ապարատը կեղծ փաստաթղթեր է հրապարակում, ֆեյք բանախոսներ գտնում, ովքեր պնդում են, թե ադրբեջանական անցակետից առևանգված արցախցին ռազմական հանցագործություններ է արել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Իսկ իրականում Ադրբեջանը գործի է դրել Արցախին նվաճելու հերթական ծրագիրը, ինչը մի կողմից սպասելի էր, մյուս կողմից ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է ավելի մեծացնել արցախցիների նկատմամբ իրականացվող հանցագործությունների շարքը:

Ադրբեջանի հակաիրավական, հակամարդկային գործողությունների նպատակը մեկն է` հնազանդեցնել Արցախը, իսկ արցախցիների դիմադրությունը հունից հանում և միաժամանակ շտապեցնում է ադրբեջանցիներին",- գրել է ընդդիմադիր պատգամավորը: