25.11.2024
Քննարկվել է 2023 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ապացուցում է, որ կեղտոտ խաղ էր խաղում և ստում էր այս բոլոր ամիսներին. Սիմոնյան

Ադրբեջանն ամիսներ շարունակ խաբում էր միջազգային հանրությանը` հավատացնելով, թե դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ ու Լեռնային Ղարաբաղից մարդկանց և ապրանքների մարդասիրական տեղաշարժի համար Լաչինի միջանցքը բաց է: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


«Մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը միջանցքի մուտքի մոտ կանգնեցնելով և արհամարհական հայտարարություն անելով, թե «խաղն ավարտված է»՝ Ադրբեջանն ապացուցում է, որ կեղտոտ խաղ էր խաղում և ստում էր այս բոլոր ամիսներին»,- գրել է նա։