26.11.2024
Թույլատրելի գնից բարձր գնով վաճառվող ապրանքը հարկադրաբար վերցվելու է. պետնախարար
prev Նախորդ նորություն

Չալաբյան. Մենք հաստատուն քայլերով մոտենում ենք Հայաքվեի առաջին փուլի նպատակին

Մենք հաստատուն քայլերով մոտենում ենք Հայաքվեի առաջին փուլի նպատակին, և արդեն սկսում ենք մտածել նրա մասին, թե մեր համաքաղաքացիների կողմից տրված արժեքավոր մանդատը ինչպես պետք է վերածենք մեր պետության հիմքերը ամրապնդող իրական օրենսդրական փոփոխությունների:


Այս մասին գրում է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:


"Այս նպատակով, մենք հանդիպումների շարք ենք սկսում Երևանում և մարզերում, կենտրոնանալով այն համայնքների վրա, որոնք առավել մեծ աջակցությունն են բերել Հայաքվեին: Մեր առաջին մարզային հավաքը կլինի Գյումրիում, որը Երևանից հետո Հայաքվեի աջակիցների ամենամեծ բանակն ունի: Այս նպատակով, հուլիսի 28-ին, ժամը 18:30-ին սիրով հրավիրում ենք ձեզ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոն, Վարպետաց 176 հասցեով։


Կենտրոնում տեղի կունենա հանդիպում-քննարկում ՀայաՔվե նախագծի աջակիցների հետ։ Հանդիպմանը պատասխանելու ենք հասունացած բազմաթիվ հարցերին և ուրվագծելու ենք մեր հետագա քայլերի ճանապարհային քարտեզը։ Մինչ հանդիպում Գյումրիում!",- գրել է Չալաբյանը: