27.11.2024
Արցախում ձեռք է բերվել էլեկտրամոբիլ՝ հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով
prev Նախորդ նորություն

ՀՀ վարչապետի խոսնակն արձագանքել է անհետ կորածների ծնողների ակցիային

Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում նախատեսի անհետ կորածների ծնողների հետ, ապա այդ մասին հրապարակային կտեղեկացվի։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածը, քանի որ Փաշինյանը նրանց դեռ չի ընդունել։


«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդիպում է անհետ կորածների և զոհվածների ծնողների հետ։ Առաջիկայում եթե հանդիպում նախատեսվի, հրապարակային այդ մասին կտեղեկացվի»,– ընդգծեց Նազելի Բաղդասարյանը։