14.05.2025
Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի ԼՂ-ի պաշարումը դադարեցնելու համար․ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Լուսինե Ավանեսյանը մանրամասնել է, թե որոնք են Արցախի նախագահի կողմից ակնարկած հաջորդ քայլերը

Այսօր՝ հուլիսի 25-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված համաժողովրդական հանրահավաքով ամփոփվելու է Արցախի ապաշրջափակման համար պայքարի հերթական փուլը:


Այս մասին «Արցախպրես»-ի հարցին ի պատասխան, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից հայտարարված մեկշաբաթյա նստացույցի արդյունքներն ինչպիսի՞ն են և Նախագահի ակնարկած հաջորդ քայլերը որո՞նք են՝ ասել է Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:


«Նախագահ Հարությունյանը մեկշաբաթյա նստացույցի ընթացքում ունեցել է մի շարք հանդիպումներ, քննարկումներ, հեռախոսազրույցներ: Երեկ նախագահը նստացույցի շարժառիթ հանդիսացած իրավիճակի, Արցախում ստեղծված հումանիտար աղետի, հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ շուրջ երկու ժամանոց ասուլիս է ունեցել օտարերկրյա և սփյուռքյան լրատվամիջոցների հետ: Մեկ շաբաթվա ընթացքում նախագահ Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած քննակումները նվիրված են եղել ստեղծված իրավիճակին համարժեք քայլերի և լուծումների հստակեցմանը: Հուլիսի 26-ին, ամփոփելով նստացույցի, հանրահավաքի և մի շարք այլ ընթացիկ զարգացումների միջանկյալ արդյունքները, Արցախի Հանրապետության նախագահը հանդես կգա հայտարարությամբ՝ հետագա քայլերի մասին»,- ասել է Լ. Ավանեսյանը:


 


 

Արցախը հայտարարում եմ աղետի գոտի. Արայիկ Հարությունյանը` ՄԱԿ-ին (տեսանյութ)
Հաջորդ նորություն next