6.10.2024
Կոչ եմ անում բոլորին մասնակցել, որպեսզի համոզիչ մեր պահանջն ուղղենք ՀՀ իշխանություններին
prev Նախորդ նորություն

Հոգևոր դաշտից սկսվել է անկումը, հոգևոր դաշտից էլ պետք է սկսել վերականգնումը

Մինչև այլ հարթություններում պարտվելը՝ տասնամյակներով մենք պարտվել և շարունակում ենք պարտվել մեր մեղքերին՝ ագահությանը, նյութապաշտությանը, եսասիրությանը, մեծամտությանը, նախանձին, ատելությանը, ստին և այլ բազում արատների: Այս մասին գրել է Տեր Ներսես քահանա Ասրյանը:


"Փրկության ճանապարհի սկիզբն ապաշխարությունն է՝ մեղքի (սխալի, արատի, չարիքի, վնասի և այլն) գիտակցումը, զղջումը, խոստովանությունը, հատուցումը և թողության հայցումը միմյանցից և Աստծուց: Ինքնամաքրման և ինքնավերականգնման այս ճանապարհն ացնելուց հետո միայն հնարավոր կլինի կողք կողքի գալ և միասնաբար լուծումներ գտնել անգամ անելանելի թվացող կացություններից:


Հոգևոր դաշտից սկսվել է անկումը, հոգևոր դաշտից էլ պետք է սկսել վերականգնումը: Քանի դեռ այս ճանապարհն անկեղծորեն չենք անցել, մղձավանջը շարունակվելու է՝ ավելի ու ավելի մեզ մոտեցնելով անդառնալիության կետին: Ես դեռ հույս ունեմ, որ ողջախոհությունն ինչ-որ պահի ի վերջո կարթնանա՝ հետ քաշելով մեզ ինքնաոչնչացման կոճակից",- գրել է քահանան ֆեյսբուքյան իր էջում:


 

Քննարկվել են Արցախի շահերի պաշտպանության շուրջ ձեռնարկված և ձեռնարկվելիք միջոցառումները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները