7.03.2025
Ռայիսին ու Միրզոյանը քննարկել են հայ-իրանական համագործակցությանն առնչվող հարցեր
prev Նախորդ նորություն

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։


Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության ամենօրյա տեղեկագրում։


«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասվում է տեղեկագրում։


Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։