6.03.2025
ՀՀ-ն ու Հնդկաստանը քննարկում են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությունը
prev Նախորդ նորություն

ԱԽ քարտուղարն ու Լեհաստանի դեսպանը քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պյոտր Սկվեչինսկիին:

Քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով և վստահություն հայտնել, որ պարոն Սկվեչինսկին իր ներդրումը կբերի հայ-լեհական հարաբերությունների օրակարգի առավել ընդլայնմանը:

Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման պատճառով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: Կողմերը քննարկել են նաև հայ-լեհական երկկողմ հարաբերությունների շրջանակին առանցքող մի շարք հարցեր: