6.03.2025
Lufthansa Group-ը բեռնափոխադրումներ կիրականացնի Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում հանդիպել է իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։


IRNA գործակալությունից հայտնում են, որ Իրանի ԱԳ նախարարը Միրզոյանին դիմավորել է երկրի արտաքին գերատեսչության շենքում։


Ողջույնի արարողությունից հետո կողմերը սկսել են երկկողմ բանակցությունները, որտեղ քննարկվել են համագործակցության զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային արդիական հարցեր։


Նշվում է, որ հանդիպումից հետո Իրանի և Հայաստանի արտգործնախարարները կմասնակցեն համատեղ մամուլի ասուլիսին։