15.11.2024
Ինչպես Ստեփանակերտում ձեթ և շաքարավազ ստանալ
prev Նախորդ նորություն

Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 719 274. ՊԵԿ

Հարկ վճարողների կողմից 2023թ. հունիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 719 274, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38 224-ով կամ 5.6%-ով: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Միաժամանակ, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023թ. հունիս ամսվա ընթացքում իրականացվել է 55.4 մլն գործարք` 1044.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 2.6 մլն գործարքով կամ 5.0%-ով, իսկ արժեքային` 204.7 մլրդ ՀՀ դրամով կամ 24.4%-ով:

Lufthansa Group-ը բեռնափոխադրումներ կիրականացնի Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով
Հաջորդ նորություն next
 Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
15.11.2024
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել