15.11.2024
Ինչու է Երևանը աղբի մեջ. Տիգրան Ավինյանը հանձնարարել է սկսել ծառայողական քննություն
prev Նախորդ նորություն

ՄԻՊ ներկայացուցիչը Եվրոպայի խորհրդում ներկայացրեց ԵԽ-ի և ՀՀ միջև համագործակցության փորձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների միջկառավարական համագործակցության վարչության (CDDH) կողմից կազմակերպված միջազգային աշխատաժողովին:

Միջոցառման նպատակն էր ընդգծել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները կատարելագործելու անհրաժեշտությունը ԵԽ անդամ երկրներում՝ ԵԽ չափանիշներին համապատասխան։

Միջոցառմանն անդրադարձ է կատարվել զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ ԵԽ նախարարների կոմիտեի թիվ 2010 (4) հանձնարարականին, ԶՈւ-ում մարդու իրավունքների պաշտպանության ԵԽ երկրների փորձին, Օմբուդսմանական ինստիտուտների դերին և այլն։

Աշխատաժողովի շրջանակում ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը հատուկ ելույթով է հանդես եկել՝ միջազգային գործընկերներին ներկայացնելով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը և այդ մանդատի ներքո Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը:

Առանձին անդրադարձ է կատարվել Պաշտպանի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցությանը և արձանագրված կոնկրետ արդյունքներին:
«Հպարտությամբ կարող եմ հայտարարել, որ Հայաստանն առաջին պետությունն է, որտեղ 2016 թվականից մեկնարկել է Եվրոպայի խորհրդի՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը միտված ծրագրերը»,-նշել է Ա. Եղոյանը:

Պաշտպանի ներկայացուցիչն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակին՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ երկարամյա և արդյունավետ համագործակցության և հաստատության կարողությունները զարգացնելուն միտված ակտիվ աշխատանքներ իրականացնելու համար:

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Իտալիա
Հաջորդ նորություն next
 Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
15.11.2024
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել