27.11.2024
Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահը միանում է Վերածննդի հրապարակում նստացույց իրականացնողներին

Մենք լսել ենք միայն բարի խոսքեր, սակայն կոչերի գործնական կատարում այդպես էլ չտեսանք. կոչից կոչ վիճակն ավելի բարդացել է, իսկ Ադրբեջանն ավելի սանձարձակ է դարձել, ինչը նշանակում է միջազգային իրավակարգի հոգեվարքը: Այս մասին իր ուղերձում նշեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:


Նա նշեց` ներկայում ունեն սննդի, վառելիքի, դեղորայքի, հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների սղություն, գյուղատնտեսական աշխատանքների կասեցում, բաժանված ընտանիքներ, թերսնված հղիներ:


Հարությունյանը նշեց` բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել ապահովելու համար պատշաճ դիմադրություն, այդ ջանքերի շնորհիվ են կարողացել դիմակայել շրջափական ծանր մարտահրավերներին:


«Հաշվի առնելով վերահաս աղետը` որոշել եմ դիմել ծայրահեղ մեթոդի` այս պահից միանալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմաթիվ քաղաքացիների մեկնարկած նստացույցին»,- ասաց նա` նշելով, որ այս կերպ նպատակ ունի որոշում կայացնողներին մղելու ակտիվ ու անհապաղ գործողությունների:


Հարությունյանը նաև հույս հայտնեց, որ միջազգային դերակատարները զերծ կմնան Ադրբեջանի ագրեսիվ ու հանցավոր գործողությունները խրախուսելուց: Եթե մեկ շաբաթվա ընթացքում Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա կայուն հուն և չբարելավվի, Հարությունյանը նշեց` դիմելու են ավելի կոշտ գործողությունների: