28.11.2024
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ապահով անցումը. ԱԳՆ խոսնակ
prev Նախորդ նորություն

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Մաթիաս Լյութենբերգին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ Գերմանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:


Ողջունելով հյուրին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակը եւ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը:


ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված անվտանգային եւ հումանիտար խնդիրներին, ընդգծել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումներով ամրագրված` Լաչինի միջանցքի բացման հրամայականը:


ԱԺ փոխնախագահը ներկայացրել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:


Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: