26.04.2025
Նախարարն ու դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Ողջունում եմ ՀՀ-ում մեկնարկած՝ համաժողովրդական շարժման մասնակիցների իրազեկման ակցիաները

Ողջունում եմ Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած՝ համաժողովրդական շարժման մասնակիցների իրազեկման ակցիաները, դրանք պետք է շարունակվեն այնքան, քանի դեռ բոլորին հասու չի դառել Արցախում և դրա շուրջը ստեղծված իրավիճակը և քանի դեռ հստակ քայլեր չեն ձեռնարկվել Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող այս բացահայտ հանցավոր քայլերը դադարեցնելու ուղղությամբ:


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:


"Կանգնեք այդ պատասխանատվությունը ստանձնած արցախցի մանուկների ու երիտասարդների կողքին: Մի կողմ դրեք բոլոր տեսակի տարաձայնությունները և փորձեք համախմբվել, իսկ եթե դա ոմանց համար սկզբունքայնության հարց է, ապա խնդրում եմ զիջող եղեք, լավ է լինել անսկզբունք, քան անհայրենիք",- գրել է Ներսիսյանը:


Նշենք, որ մի խումբ արցախցիներ այսօր բողոքի ակցիա են իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ:


 


 

ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը Արցախում իրավիճակի մասին նամակներ է ուղարկել միջազգային կառույցներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար