25.04.2025
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
prev Նախորդ նորություն

Հանկարծամահ է եղել Արցախի պետնախարարի աները. նրան բուժօգնություն չի տրվել

ArmLur.am տեղեկությունների համաձայն՝ երեկ մահացել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի աները:


Ըստ թերթի տեղեկությունների՝ նրա առողջական վիճակը հանկարծակի վատթարացել է ու քանի որ Արցախում այս պահին առողջապահական լուրջ խնդիրներ կան, անհնարին է դարձել նրան բժշկական օգնություն ցուցաբերելը, ինչի պատճառով արձանագրվել է մահը:


Հիշեցնենք, որ Արցախի Վերածննդի հրապարակում այս օրերին համաժողովրդական շարժում է սկսվել: Հրապարակում վրաններ են տեղադրվել: Ադրբեջանն արդեն կես տարի է՝ փակել է Հայաստան-Արցախին կապող միակ ճանապարհը, ինչի պատճառով լուրջ հումանիտար խնդիրներ են առաջացել:


 


 


 

Արցախի համաժողովրդական շարժումն այսօրվանից կծավալվի նաև Հայաստանում. ԱՀ պետնախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար