25.04.2025
Դատարանը մերժել է Վիտալի Բալասանյանի փաստաբանի բողոքը
prev Նախորդ նորություն

Կառավարությունում քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը:


Պատասխանատուները զեկուցել են, որ հստակեցվել են բարեփոխումների ռազմավարական հիմնական նպատակները և թիրախները: Դրանք միտված են՝ քաղաքականությունների մշակմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, պետական կառավարման համակարգի ինստիտուտների արդյունավետության բարձրացմանը, մարդկային ռեսուրսների ու կարողությունների բարելավմանը, մասնակցային կառավարման համակարգի և հաղորդակցության զարգացմանը:


Մանրամասն ներկայացվել են արդեն իսկ կատարված և առաջիկայում նախատեսվող աշխատանքները՝ ըստ սահմանված ժամանակացույցի և նպատակների: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:


Վարչապետը կարևորել է բարեփոխումների արդյունավետ իրականացումը և պատասխանատուներին հանձնարարել գործընթացի վերաբերյալ պարբերաբար ներկայացնել զեկույց:


 


 

Ադրբեջանի զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար