22.11.2024
Ստեփանակերտում բերման է ենթարկվել Վիտալի Բալասանյանը
prev Նախորդ նորություն

Ես կասեմ իմ խոսքը. Ռուբեն Վարդանյանը միանում է այսօրվա հանրահավաքին

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ միանում է այսօրվա հանրահավաքին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և կասի իր խոսքը: Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով:


«Ես կասեմ իմ խոսքը եւ մենք ամեն ինչ կանենք, որ դա լինի իսկական պայքար, ոչ թե իմիտացիա: Մենք ամեն ինչ կանենք, որ կարողանանք հասկանալ մի բան, որ մեր ապագան մեր ձեռքում է եւ ես վստահ եմ, որ մենք կանցնենք այդ դժվար ժամանակը, բայց դրա համար մենք պետք է լինենք ազնիվ»,- ասել է նա:


Երեկ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես եկավ ուղերձով, որում հայտարարեց համաժողովրդական շարժման մեկնարկի մասին: Այսօր առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք տեղի կունենա: