22.11.2024
Զիջելու Արցախ չունենք. պետնախարարը դիմել է ՀՀ-ին, Սփյուռքին, ՌԴ-ին, միջազգային հանրությանը
prev Նախորդ նորություն

Արցախում մեկնարկում է համաժողովրդական խաղաղ պայքարը. մեկնարկը Վերածննդի հրապարակից

Հարգելի՛ արցախցիներ, մենք զիջելու, լքելու Արցախ չունենք,Արցախում ապրելը ոչ թե իրավունք, այլ պարտականություն է: Սա գրված ու չգրված օրենք է, սա երդում ու պատասխանատվություն է: Եվ ուրեմն՝ բոլորս մեկ մարդու պես այլևս սկսում ենք մեր գոյության պահպանման, մեր համազգային իրավունքների պաշտպանության համաժողովրդական խաղաղ պայքարը: Այս մասին ասված է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ուղերձում:


"Վաղը, առավոտյան ժամը իննին բոլորս հավաքվում ենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միասին կորոշենք մեր հետագա անելիքները: Պետք է սթափեցնենք բոլորին, հերթական անգամ հնչեցնենք աղետի կոչնակը և մեր անժամկետ քայլերով ու գործողություններով ուշքի բերենք բոլոր դերակատարներին: Հուսով ենք, որ գոնե այս անգամ և այս իրավիճակում Արցախում մեկնարկող համաժողովրդական շարժումը իր անհրաժեշտ արձագանքը կստանա Մայր Հայաստանում և Սփյուռքում:


Աստված պահապան լինի Արցախ աշխարհին և Արցախի ժողովրդին":