24.11.2024
Բախի երաժշտությունը Ստրադիվարիուսի ջութակով. լեգենդար Լեոնիդաս Կավակոսը գալիս է Երևան
prev Նախորդ նորություն

ԱԱԾ-ն հայտնում է Հայաստան ներմուծված շուրջ մեկ տոննա «Կոկաինի» հայտնաբերման մասին

ԱԱԾ-ն հայտնում է Հայաստան ներմուծված «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոցի հայտնաբերման մասին:


Ինչպես հայտնում են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից, այս տարվա մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող (թիվ 58221423) քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Էկվադիորից Հայաստան է ներմուծել շուրջ մեկ տոննա «Կոկաին» տեսակի թմրամիջոց:


Համաձայն ԱԱԾ հայտարարության` շուրջ 250 միլիոն եվրո արժողության թմրամիջոցը տեղափոխել է Հաայաստան Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով: Թմրամիջոցի խմբաքանակը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:


«Քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն:


Նախաքննությունը շարունակվում է», - հայտնում են ԱԱԾ-ից:


VERELQ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իտալիայի Ջոյա Տաուրո նավահանգստում առգրավել են ավելի քան 2,7 տոննա կոկաին, որը պետք է Վրաստանի Բաթումի նավահանգստով տեղափոխվեր Հայաստան։ Այդ մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը։


Նշվում է, թմրանյութը թաքցվել էր Էկվադորից Իտալիա ուղարկված բանանի արկղերում։


ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը, անդրադառնալով թեմային, մեղադրել էր ՀՀ իշխանություններին թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայրքարի հարցում լուրջ քայլեր չձեռնարկելու համար:


«Բազմիցս անդրադարձել եմ թմրանյութերի ապօրինի շրջանառության աճող սարսափելի վիճակագրությանը, սա ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է եւ, ցավով պետք է արձանագրեմ, որ պետությունը որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկում այն կանգնեցնելու համար (ավելին, լուրջ կասկածներ կան, որ Հայաստանում երիտասարդների շրջանում ամենաշատ տարածում ստացած մեթանֆեթամին է արտադրվում, ի դեպ, սինթետիկ այս թմրանյութի տարածվածության պատճառներից մեկն էլ դրա խիստ մատչելի լինելն է երիտասարդների համար)»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը։