23.11.2024
Սինան Օգանը խոստացել է երկրորդ փուլի դեպքում աջակցել Քեմալ Քըլըչդարօղլուին
prev Նախորդ նորություն

Էկվադորից Հայաստան ուղարկվող 2,7 տոննա կոկաինը հայտնաբերվել ու առգրավվել է Իտալիայում

Իտալիայի Ջոյա Տաուրո նավահանգստում առգրավել են ավելի քան 2,7 տոննա կոկաին, որը պետք է Վրաստանի Բաթումի նավահանգստով տեղափոխվեր Հայաստան։ Այդ մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը։


Նշվում է, թմրանյութը թաքցվել էր Էկվադորից Իտալիա ուղարկված բանանի արկղերում։


VERELQ-ը գրել է, որ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը, անդրադառնալով թեմային մեղադրել է ՀՀ իշխանություններին թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայրքարի հարցում լուրջ քայլեր չձեռնարկելու համար:


«Բազմիցս անդրադարձել եմ թմրանյութերի ապօրինի շրջանառության աճող սարսափելի վիճակագրությանը, սա ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է եւ, ցավով պետք է արձանագրեմ, որ պետությունը որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկում այն կանգնեցնելու համար (ավելին, լուրջ կասկածներ կան, որ Հայաստանում երիտասարդների շրջանում ամենաշատ տարածում ստացած մեթանֆեթամին է արտադրվում, ի դեպ, սինթետիկ այս թմրանյութի տարածվածության պատճառներից մեկն էլ դրա խիստ մատչելի լինելն է երիտասարդների համար)»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը։