28.09.2023
Էկվադորից Հայաստան ուղարկվող 2,7 տոննա կոկաինը հայտնաբերվել ու առգրավվել է Իտալիայում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Պրիգոժինի հայտարարություններից հետո ՌԴ ԱԴԾ-ն ապստամբություն հրահրելու քրգործ է հարուցել

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հայտարարությունները հիմք են հանդիսացել զինված ապստամբություն հրահրելու հատկանիշով քրեական գործ հարուցելու համար։ Այս մասին հայտնել են ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեում։ Կառույցը Պրիգոժինին կոչ են արել դադարեցնել անօրինական գործողությունները։


«Եվգենի Պրիգոժինի անունից տարածված մեղադրանքները ոչ մի հիմք չունեն: Այս հայտարարությունների կապակցությամբ ՌԴ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչի փաստով: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները»,- ասված է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները։


Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ սադրանք էր անվանել Պրիգոժինի՝ «Վագներ»-ի թիկունքային ճամբարներին հարվածելու մասին հայտարարությունը: Պրիգոժինը հայտարարել է, որ թիկունքից հրթիռային հարվածներ են հասցվել «Վագներ»-ի  ճամբարներին և մեղադրել "ռազմական ղեկավարությանը":

ՇՀԿ գլխավոր քարտուղարն աջակցում է Իրանի լիիրավ անդամակցությանը կազմակերպությանը
Հաջորդ նորություն next
 Կրեմլը տեղեկություն չունի Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին. Պեսկով
27.09.2023
Կրեմլը տեղեկություն չունի Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին. Պեսկով