ՇՀԿ գլխավոր քարտուղարն աջակցում է Իրանի լիիրավ անդամակցությանը կազմակերպությանը
Իրանի լիիրավ անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) կլրացնի նրա փոխգործակցությունը նոր գործնական բովանդակությամբ և լայն հեռանկարներ կբացի, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը։
«Վստահ եմ, որ Իրանի լիարժեք մասնակցությունը տարբեր ոլորտներում ՇՀԿ համագործակցությանը նոր գործնական բովանդակություն կհաղորդի և լայն հեռանկարներ կբացի»,- ասել է Չժան Մինը։
Նա ընդգծել է, որ բարձր է գնահատում Իրանի ջանքերը ՇՀԿ-ին միանալու ներքին ընթացակարգերի կատարման ուղղությամբ և աջակցում է այս երկրի կառուցողական և արդյունավետ մասնակցությունը կազմակերպության համագործակցության օրակարգում։
Ավելի վաղ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի 23-րդ գագաթնաժողովը վիրտուալ ձևաչափով կանցկացվի հուլիսի 4-ին։ ՇՀԿ-ի պետությունների ղեկավարների առաջիկա հանդիպմանը կձեւակերպվի Իրանի լիիրավ անդամակցությունը կազմակերպությանը։