13.12.2024
Էմիրությունների զբոսաշրջային գործակալները և օպերատորները հետաքրքրված են Հայաստանով
prev Նախորդ նորություն

Պատգամավորը խոսել է «վերևից» իջեցվող քարոզչական պերեդոզի վնասակարության մասին

Ճիշտ է` ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները զուսպ են, սակայն իշխանական քարոզչությունը դրված է անառողջ ուռճացումների վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։


«2 օր է Սոթք, Կութ, Վերին շորժա ճակատով տեղային մարտեր են:


Երեկվա համեմատ ճակատի որոշակի ընդլայնում կա: Թե իրավիճակն ինչ հանգուցալուծում կունենա` դժվար է ասել:


Որոշակի իմաստով թելադրողը` իրավիճակն է, որը կարող է վերահսկողությունից դուրս գալ:


Մարտերը բացի բուն սահմանագծից նաև տեղեկատվական մակարդակում են:


Ճիշտ է` ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները զուսպ են, սակայն իշխանական քարոզչությունը դրված է անառողջ ուռճացումների վրա:


Զինվորը, հրամանատարը տեղում լուրջ խնդիր են լուծում, բայց «վերևից» իջեցվող քարոզչական պերեդոզը ավելի շատ վնաս է հասցնում, քան սատարում է խնդիր կատարող մեր զինծառայողներին»,- գրել է նա: