24.04.2024
Վարչապետ. Սփյուռքի մասնակցությունը ՀՀ տնտեսական կյանքում ուզում ենք տեսնել առավել ակտիվ ու նպատակային
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊՆ. Հետ են շպրտվել ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ շփման գծի հյուսիսային ուղղությամբ` չեզոք գոտում, դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդը հետ է շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Ապատեղեկատվություն տարածելով՝ Ադրբեջանը հետագա սադրանքների հող է նախապատրաստում. ԼՂՀ ՊՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին