13.09.2024
Փաշինյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահը Հանրային խորհուրդ ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր Հանրային խորհուրդ ստեղծելու մասին:


Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի բոլոր անդամներն ընդգրկվելու են կամավորության սկզբունքով՝ հասարակական հիմունքներով:


Համաձայն հրամանագրի՝ հաստատվել է Խորհրդի կանոնադրությունը, և նշանակվել են 8 անդամներ, որոնք Խորհրդի կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում կազմակերպելու են կառույցի մյուս 17 անդամների ընտրության գործընթացը:


Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև Արցախի Հանրապետության գործող Նախագահի լիազորությունների ավարտը:

Փաշինյանը Պուտինին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների մասին
Հաջորդ նորություն next
 Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
13.09.2024
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան