25.11.2024
Մարտավարական զորավարժություն՝ N զորամասի ստորաբաժանումների ներգրավմամբ
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ակտիվի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 19-ին այցելել է «Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակ և հանդիպել կուսակցական ակտիվի հետ:


Քննարկվել է երկրի անվտանգությանը, սոցիալ-տնտեսական իրավիճակին, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին և այդ համատեքստում Արցախի Հանրապետության ապագային առնչվող հարցերի լայն շրջանակ։


Հանրապետության նախագահը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին։


Երկրի ղեկավարը կարևորել է կուսակցությունների հետ նման ձևաչափով հանդիպումները, ընդգծել, որ առկա մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու համար անհրաժեշտ է բոլոր կարող ուժերի ջանքերի համախմբում:


Հանդիպմանը ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։