25.11.2024
Արցախի Պաշտպանության բանակն աստիճանաբար դադարեցնում է իր գոյությունը. կարծիք
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Արցախի "ապաինտեգրման" հստակ գործընթաց է ընթանում. պատգամավոր

Ներկայում Հայաստանի եւ Արցախի ’’ապաինտեգրման’’ հստակ գործընթաց է ընթանում։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, հայտարարել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։


Նրա խոսքով՝ այդ գործընթացների նախաձեռնողը ամենևին էլ Արցախը չէ։ Հայաստանի գործող իշխանությունները պատերազմում պարտվելուց հետո բոլոր ուժերով փորձում են ձեռքերը լվանալ Արցախից, կարծում է պատգամավորը։ "Այդ մասին են վկայում եւ հրապարակային քաղաքական հայտարարությունները, եւ պատմական իրողությունների վերստուգումը, եւ ադրբեջանական փաստարկների պաշտպանությունը", - հայտարարել Է Խաչատրյանը:


Նշելով, որ բոլոր հանգստյան օրերին եղել է Արցախում, պատգամավորը փաստել է, որ Արցախում գիտակցում են, որ Հայաստանի հետ կապն աստիճանաբար զրոյանում է: Դրա հետ մեկտեղ Ադրբեջանը մեծացնում և զարգացնում է ենթակառուցվածքային ցանցն Արցախի օկուպացված տարածքներում, օրեցօր ադրբեջանական զինվորականներն ավելի լկտի են դառնում։


"Ես խոսել եմ մի ֆերմերի հետ, որի այգին գտնվում է ադրբեջանական դիրքերի անմիջական հարևանությամբ։ Նրանք թույլ չեն տալիս մարդուն օգտվել սեփական այգուց, թեեւ նա գտնվում է հայկական տարածքում", - հայտարարել է նա։ Դրան զուգահեռ, շարունակեց Խաչատրյանը, ուժերի տարբեր արտաքին կենտրոններից արցախցիներին հստակ մեսիջ է ուղղվում այն մասին, որ իրենք պետք է ապահովեն իրենց անվտանգությունը։