Իրանի առաջնորդի գլխավոր ռազմական խորհրդականը Թուրքիային ու ԱՄՆ–ին ագրեսոր է անվանել` Սիրիայի տարածքային ամբողջականության խախտման համար։Յահյա Ռահիմ Սաֆավին հայտարարել է, որ ամերիկացիները, սիոնիստական ռեժիմը, ԵՄ-ն, Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Հորդանանն ու Թուրքիան ճգնաժամ են ստեղծել Սիրիայում` թիրախավորելով այդ երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնությունը։Նա հույս է հայտնել, որ Սիրիայի ժողովուրդը դուրս կղմի ամերիկյան զորքերն ու կվերականգնի երկրի ամբողջականությունը։