25.11.2024
Թուրքիայի խոշորագույն «մեդիա բանակը» անցնում է Էրդողանի վերահսկողության տակ
prev Նախորդ նորություն

Աֆրինում Թուրքիայի նպատակն է թույլ չտալ Քրդական բանվորական կուսակցության վերակազմավորում

Երկարաժամկետ հեռանկարում Աֆրինում թուրքական զորքերի նպատակն է թույլ չտալ Քրդական բանվորական կուսակցության վերակազմավորում ու ապահովագրվել, որպեսզի Սիրիայում պատերազմից հետո իշխանության եկած ուժերը չսպառնան Թուրքիային։ Այդ մասին հայտարարել է թուրք փորձագետ Իլթեր Թուրանը։

Ըստ նրա, թուրքական զորքերը կհասնեն Մանբիջ ու այդ հարցով Անկարան պետք է պայմանավորվի ԱՄՆ–ի հետ։

Նրա խոսքով, Թուրքիան ձգտում է նրան, որպեսզի ոչ մի զինված խմբավորում չսպառնա պետության անվտանգությանն ու ցանկանում է մասնակցել Սիրիայի ապագա ուղու մշակմանը։