ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը և միջուկային դոկտրինան համաշխարհային խաղաղությանն ուղղված լուրջ սպառնալիք և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է համարվում։ Այդ մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը:Ալի Շամխանին նշել է, որ «Ասիայի արևմուտքում ԻԼԻՊ-ը ոչնչացավ Իրանի, Իրաքի, Սիրիայի և Ռուսաստանի միջև համագործակցության ու համադրումների արդյունքում: Փաստեր կան, որ ԱՄՆ-ն ջանում է վերականգնել տարածաշրջանում ահաբեկչական խմբերին: Այդ երկրի համար համաշխարհային անվտանգությունը ոչ մի նշանակություն չունի»:«ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾի խախտումը հանգեցրել է այդ երկրի վարչակազմի նկատմամբ տարբեր երկրների պետայրերի անվստահությանը».- ասել է Շամխանին: