23.11.2024
Ղասեմի. Իրանի վերաբերյալ ԱՊԼ-ի հաղորդագրությունն անտրամաբանական է
prev Նախորդ նորություն

Գերմանացի փորձագետներ. Թուրքիան Աֆրինում խախտում է միջազգային իրավունքը

Սիրիայի Աֆրին նահանգում քրդական աշխարհազորայինների դեմ Թուրքիայի ռազմական գործողությունը կարող է միջազգային իրավունքի խախտում լինել: Այս մասին ասվում է Բունդեսթագի Գիտական ծառայության զեկույցում, որը ներկայացվել է ձախ կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Նոյի խնդրանքով, հաղորդում է DW-ն:

Հունվարի 20-ին «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկից հետո Թուրքիան վկայակոչում էր ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածը՝ իր գործողությունները ՄԱԿ ԱԽ-ին ներկայացնելով որպես իքնապաշտպանության անքակտելի իրավունքի իրականացում թուրքական Կիլիս եւ Խաթայ նահանգների հրթիռակոծման պատճառով: Սկայն Գիտական ծառայության զեկույցում նշվում է, որ հրթիռակոծությունների մասին տեղեկությունները հայտնվել էին միայն գործողության մեկնարկից հետո:

Զեկույցի համաձայն` ՄԱԿ կանոնադրությունը թույլ է տալիս համաշխարհային կազմակերպության մասնակից պետություններին «դիմել ինքնապաշտպանության»` ի պատասխան «զինված հարձակմանը»: Սակայն այս պարագայում երկիրը պետք է ապացուցի «զինված հարձակման» փաստը , որը դուրս է գալիս «սահմանային բախումներից», նշվում է զեկույցում: